Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՀԻՄԱ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԱՐՑԱԽԸ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՆ, ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ԱՊՐԵԼՈՒ
Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ:
Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ:
Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:
«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:
Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը»:
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 16:48
Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.
-
2025-05-20 09:59
"Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".
-
2025-05-20 09:47
Общественная организация ДИАЛОГ подписала соглашение о сотрудничестве с независимой академической платформой MONUMENT WATCH, занимающейся мониторингом и научным описанием состояния культурного наследия Арцаха. Документ был подписан председателем Организации ДИАЛОГ Юрием Навояном и руководителем платформы MONUMENT WATCH, заведующим кафедрой культурологии Ереванского государственного университета, доктором исторических наук, профессором Гамлетом Петросяном.
-
2025-05-20 09:26
Факт в том, что процесс сдачи Арцаха Азербайджану начался именно на европейском «треке», игра здесь, конечно, была очень многослойной, и таковой остается, пожалуй, по сей день, написал в своем ТГ-канале Акоп Бадалян, отметив, что в любом случае ответственность несет Армения, если что-то происходит с Арменией и Арцахом. «Если в целом оценивать инициативу «Европейское политическое сообщество», то для Армении она, пожалуй, навсегда останется «главным треком» сдачи Арцаха Азербайджану.