Փաստաբան․ Նախաքննական մարմինն ուսումնասիրել է Աշոտյանի՝ 2015-ից ստացած զանգերն ու սմս-երը
Հոկտեմբերի 9-ին կմեկնարկի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված գործի դատական քննությունը։
«Մենք հիմա ազգովի մտահոգված ենք ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով, միաժամանակ պետք է հիշենք, որ բազմաթիվ հանրային գործիչներ քաղաքական դրդապաճառներով գտնվում են բանտերում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ասաց՝ Արմեն Աշոտյանին քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին հայտարարել է նաև ԵԺԿ-ն։
«Բազմիցս լսել եք այն աբսուրդների մասին, որ եղել են նախաքննության ընթացքում։ Այն, ինչ լսել եք, հնարավարություն կունենանք տեսնել ձեր աչքով։ Մենք ուսումնասիրեցինք ավելի քան 30 հատորանոց գործը, տեսանք, որ Աշոտյանի նկատմամբ կատարվել է տոտալ անձնական կյանքի սահմնաափակման գործառույթ։ Ինչ գործիք որ առկա է մեր քեական դատավարության օրենսգրքում, մենք տեսնում ենք այստեղ՝ բանկային գաղտնիք, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, խուզարկություններ, արտաքին դիտում։ Այս որոշումները դատարանը կայացրել է։ 2015-ից սկսած բոլոր զանգերը, սմս-ները... այսքանից հետո մենք տեսնում ենք մեղադրական եզրակացության մեջ զրո փաստ»,-ասաց Մելիքյանը։
Փաստաբանի խոսքեվ, եղել են դեպքեր, երբ գաղտնալսելու միջնորդությունը մերժելու դեպքում քննչական մարմինը չի գնացել բողոքարկման ճանապարհով, այլ մեկ-երկու օր անց նույն միջնորդությունը ներկայացրել է դատարան, որն ուրիշ դատավոր բավարարել է։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:42
Центральный окружной военный суд Екатеринбурга вынес приговор по делу о государственной измене: российский майор Евгений Алакаев получил 18 лет лишения свободы. Первые пять лет он проведёт в тюрьме, оставшийся срок — в колонии строгого режима. Как передает The Insider, об этом сообщает правозащитный центр «Мемориал».
-
2025-06-26 09:37
Меркурий, безусловно, является источником проблем в нашей Солнечной системе. Самая маленькая планета, вращающаяся вокруг Солнца, также является одной из самых загадочных, с такими необычными характеристиками, что ученые до сих пор чешут головы, пытаясь понять, как она появилась. Но новые лабораторные эксперименты наконец-то начинают разгадывать тайны Меркурия, и то, что они открывают, может изменить наше понимание каменистых планет повсюду.
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.