Սյունիքի իշխանությունը մշակում է տեղահանված արցախցիներին սեփական տանիքով ապահովելու հարցը
Բռնի տեղահանված արցախցիների 99 տոկոսը նպատակ չունի վերադառնալու ԼՂ, քանի որ վախենում են. ադրբեջանցիներն իրենց համար վտանգ են ներկայացնում։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նա վստահեցրել է` Սյունիքի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որ արցախցիները հաստատվեն մարզի բնակավարերում։ Ներկայում քննարկվում է բռնի տեղահանված քաղաքացիների համար Սյունիքում դատարկ մնացած, չբնակեցված տները գնելու տարբերակը։ Ղուկասյանի խոսքով` նման տների գինը տատանվում է 5000-ից մինչև մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում։
Մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ պետությունը կգնի այդ բնակֆոնդը` որպես պետական սեփականություն, պայմանով, որ 5-10 տարի ապրելուց հետո այդ տները կդառնան Արցախից տեղահանված ընտանիքների սեփականությունը։
Այս տարբերակն առայժմ քննարկման փուլում է, այն դեռ պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը։ Այս պահին Սյունիքի մարզում դեռ հաշվառում են նման տների, բնակարանների թիվը։ Ըստ Ղուկասյանի՝ տեղահանվածներին տներով ապահովելու դեպքում հնարավոր կլինի նրանց պահել մարզում։
Արցախից բռնի տեղահանված 15 քաղաքացի արդեն ապահովվել է աշխատանքով՝ կրթական և առողջապահության ոլորտներում։
Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է նաև, որ Սյունքիում ժամանակավոր բնակվող արցախցիներից շատերը երեխաներին դպրոց դեռ չեն ուղարկում, քանի որ հստակ պատկերացում չունեն, թե որտեղ են ապրելու ժամանակավոր կացարաններից, հյուրանոցներից դուրս գալուց հետո։
Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է, որ քանի որ առջևում ձմեռ է, ամենաբարդը մնում է ժամանակավոր կացարանների ջեռուցման հարցը։ ՌԴ դեսպանն էլ մարզային ղեկավարության հետ զրույցի ընթացքում վերահաստատել է ռուսական կողմի պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.