Последние новости

Փաշինյան. Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա և դրա շարջանակներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի մեղադրանքներին, թե Հայաստանը փոխում է վեկտորը և գնում է դեպի Արևմուտք, Փաշինյանն ասաց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել և վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ չեղարկելու մի քանի ձև կա, մեկը, որ վերցնում ու չեղարկում ես, մյուսը այն է, որ չես գնում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, չես նշանակում այդ կառույցում ներկայացուցիչ, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի, Փաշինյանն ասաց. «Մենք երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք կան: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված 2021-ի իրադարձությունները կան: Մենք օրինակ, 2020-ին ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ թել ՌԴ-ին, բայց 2021-ի Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ մենք այո, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել և շարունակում ենք բարձրացնել»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ