ՌԴ ՄԻՊ-ը խոսել է հայրենակիցներին ՀՀ-ից և Իսրայելից վերադարձնելու դժվարությունների մասին
Արտերկրում դժվարին իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադառնալու մեխանիզմը բավականաչափ մշակված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան՝ Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայի հետ հանդիպմանը։
«ՌԴ վերադառնալու դժվարություններին առնչվող դիմումների մեծ մասը կապված Է Ուկրաինայի հետ։ Թեև ասեմ, որ այսօր Հայաստանում և Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ մեզ համար շատ դժվար է վերադարձնել մեր հայրենակիցներին, այստեղ այնքան էլ մշակված չեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձի մեխանիզմները», - ասել է Մոսկալկովան։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի մասով առաջացած դժվարություններին, նա նշել է, որ մարդիկ ուղիղ սահմանով ՌԴ վերադառնալում հնարավորություն չունեն, միայն այլ երկրներով։ Թե ինչ դժվարությունների են բախվել ՌԴ քաղաքացիները այլ երկրներից վերադառնալիս, պաշտպանը չի հստակեցրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет:
-
2025-06-26 09:42
Центральный окружной военный суд Екатеринбурга вынес приговор по делу о государственной измене: российский майор Евгений Алакаев получил 18 лет лишения свободы. Первые пять лет он проведёт в тюрьме, оставшийся срок — в колонии строгого режима. Как передает The Insider, об этом сообщает правозащитный центр «Мемориал».
-
2025-06-26 09:37
Меркурий, безусловно, является источником проблем в нашей Солнечной системе. Самая маленькая планета, вращающаяся вокруг Солнца, также является одной из самых загадочных, с такими необычными характеристиками, что ученые до сих пор чешут головы, пытаясь понять, как она появилась. Но новые лабораторные эксперименты наконец-то начинают разгадывать тайны Меркурия, и то, что они открывают, может изменить наше понимание каменистых планет повсюду.
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.