Շոն Մերֆի․ Ադրբեջանի անորոշ հավաստիացումները բավարար չեն՝ հաշվի առնելով արմատացած հայատյացությունը
Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին տեղահանելուց և չխոչընդոտի հեռացածների, ինչպես նաև հեռանալ ցանկացողների վերադարձին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին։
Նրա խոսքով, Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկել հայերին արտաքսելու ուղղությամբ։ «Շրջափակումից հետո Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց, ինչը դարձավ ավելի քան 100 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների հարկադիր տեղահանման պատճառ։ Միաժամանակ, Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկել հայերին վերադարձնելու համար։
Ադրբեջանը վստահեցնում է, որ հայերը կունենան բոլոր իրավունքները՝ համաձայն իր Սահմանադրության և միջազգային իրավունքի։ Բայց նման անորոշ հավաստիացումները բավարար չեն՝ հաշվի առնելով արմատացած հայատյացությունը։ Ավելին, վերաինտեգրման խոստումը հաշվի չի առնում Լեռնային Ղարաբաղի պատմական անցյալը՝ ինքնավարության տեսքով ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Բայց միևնույն ժամանակ Ալիևը խոստացել է, որ ոչ ոք չի ունենա ազատության կարգավիճակ և արտոնություններ։
Ալիևի խոստումները դատարկ են՝ հաշվի առնելով տեղում կատարվող գործողությունները: Ադրբեջանը պետք է թույլ տա, որ հայերը վերադառնան և դրա համար ստեղծի բոլոր պայմանները։ Նա պետք է դուրս բերի բոլոր ռազմական ուժերը օկուպացված քաղաքներից ու գյուղերից։ Դատարանը պետք է հաշվի առնի, որ մենք խնդրում ենք զորքերը դուրս բերել քաղաքացիական թիրախներից։ Այս հանգամանքը նպաստեց հայերի հեռանալուն և հետ է պահում նրանց վերադառնալուց։ Եթե դա չարվի, հայերը, որոնք չափազանց ծանոթ են ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նախկին բարբարոս գործողություններին, չեն վերադառնա։
Տեղեկություններ կան տների և վանքերի գնդակոծման մասին, դա անում են նույն զինված ուժերը, որոնք նախկինում կտրում էին հայերի գլուխները և դրա համար իշխանությունների կողմից պարգևատրվում։
Ադրբեջանը չպետք է միջամտի ՄԱԿ այցելություններին և հայ բնակչության հետ շփումներին և ընդհանրապես չպետք է միջամտի ՄԱԿ-ի գործունեությանը։ Հայերի համար ապահով զգալու միակ միջոցը ՄԱԿ-ի մշտական առաքելություն ունենալն է, որն ունի մշտական անխոչընդոտ մուտք: Այն պետք է ներառի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, որոնց նախկինում արգելված էր մուտք գործել հայկական հուշարձաններ, և մարդու իրավունքների մասնագետներ։
Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտող քայլերից և ակտիվորեն համագործակցի նրա հետ։ Աշխատանք է անհրաժեշտ անհետ կորածների, մահացածների աճյունների որոնման և ձերբակալվածներին հասանելիություն ապահովելու համար։ Սակայն Ադրբեջանը հակառակն արեց, այդ թվում՝ առևանգելով մարդկանց, որոնց տեղափոխում էր ԿԽՄԿ-ն։
Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը պետք է պարտավորվի զերծ մնալ իրենց նկատմամբ պատժիչ միջոցներից, քանի որ նրանք ընտրվել են ժողովրդի կողմից և կատարել են կարգուկանոն պահպանելու գործառույթներ։
Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի ցեղասպանության հուշարձանները, մշակութային և կրոնական ժառանգությունը։ Սակայն Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել 2020 թվականի պատերազմից հետո իր վերահսկողության տակ գտնվող հուշարձանները, և կասկած չկա, որ նույնը կանի հիմա, երբ ողջ տարածքը գտնվում է իր վերահսկողության տակ։ Միաժամանակ, Ադրբեջանը հարյուրավոր հայկական հուշարձաններ չի համարում հայկական և հիմքեր չկան ենթադրելու, որ զերծ կմնա դրանք աղավաղելուց։
Ադրբեջանը չպետք է ոչնչացնի քաղաքացիներին ու ունեցվածքին վերաբերող փաստաթղթեր: Ադրբեջանը հայտարարել է «մեծ վերադարձի» ծրագրերի մասին։ Նա պետք է ապահովի, որ այս վերաբնակեցումը չխանգարի հայերի վերադարձին։ Բայց դա տեղի կունենա, եթե հայերի ունեցվածքի վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվեն, կամ Ադրբեջանը չեղարկի բոլոր նախկին գրանցումները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 15:43
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.
-
2025-06-26 15:43
Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.
-
2025-06-26 15:19
Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.
-
2025-06-26 15:13
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна и заявления властей Армении о возможной национализации принадлежащих ему активов подрывают доверие армянской диаспоры и создают неблагоприятную среду для инвестиций, заявил РИА Новости бывший министр юстиции Армении, член Верховного духовного совета Армянской апостольской церкви Геворг Даниелян.