Նարիշկին․ Այժմ աշխարհում դասական հեղափոխական իրավիճակ է ստեղծվել
Այժմ աշխարհում դասական հեղափոխական իրավիճակ է ստեղծվել՝ կապված այն բանի հետ, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլևս չի կարող ապահովել սեփական գերակայությունը համաշխարհային մասշտաբով, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվությունը վկայում է աշխարհակարգի ապագայի համար պայքարի սրման մասին։ Կարելի է ասել, որ միջազգային ասպարեզում մենք գործ ունենք դասական հեղափոխական իրավիճակի հետ»,- ասել է Նարիշկինը՝ Բաքվում ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքն այլևս չի կարող ապահովել սեփական գերակայությունը համաշխարհային մասշտաբով։ Իսկ ուժի բարձրացող կենտրոններն իրենց հերթին այլևս չեն ցանկանում հանդուրժել ագրեսիվ արևմտյան դիկտատուրան։ Մոլորակի բոլոր մասերում` Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա, նկատվում է աշխարհաքաղաքական ակտիվության զգալի աճ, անկախ քաղաքականության և տարածաշրջանային և մայրցամաքային ինտեգրման ամրապնդման աճ է պահանջվում` առանց արտատարածաշրջանային խաղացողների մասնակցության, նշել է նա:
«Անգլո-սաքսոնական էլիտան, իհարկե, պատրաստ չէ համակերպվել իրերի այս վիճակի հետ և խելագարորեն փորձում է վերակենդանացնել միաբևեռ աշխարհը: Արևմուտքի կուլիսներում արդարացված են համարում ցանկացած միջոց, իրենց նպատակին հասնելու համար, որը Սպիտակ տունը կեղծավորաբար անվանում է «ժողովրդավարական արժեքների պաշտպանություն»: Ըստ ԱՄՆ Պատերազմի ազգային ինստիտուտի վերլուծաբանների, ես մեջբերում եմ, «ժամանակակից պայմաններում ռազմավարական առավելություն է ստանում նա, ով ստեղծում է ավելի մեծ ծավալի վերահսկվող քաոս տվյալ ժամանակային միջակայքում», - ասել է Նարիշկինը:
Նրա խոսքով, այս ռազմավարության իրականացման կարևոր տարր է միջազգային ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև արմատական կրոնական և ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների շահարկումը։ «ԿՀՎ-ն և MI6-ը քաջատեղյակ են միջազգային ահաբեկչության, արմատական իսլամի և այլատյացության գաղափարների տարածման հետ կապված ռիսկերի մասին, սակայն նրանք ելնում են նրանից, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ունեն անհրաժեշտ գործիքներ ճգնաժամային ոչ գծային կառավարման համար։ Մինչդեռ մյուս խաղացողները, իբր, զրկված են նման հնարավորություններից և, ինչպես կարծում են Վաշինգտոնում և Լոնդոնում, նրանք հաճախ չեն կարողանում նույնիսկ հասկանալ, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է Նարիշկինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.
-
2025-05-21 09:23
Глава дипломатии Евросоюза Кая Каллас поручила пересмотреть соглашение об ассоциации между ЕС и Израилем, соглашение о свободной торговле между двумя регионами, сообщает Reuters.