Քիսինջեր․ ՀԱՄԱՍ-ի իրական նպատակը կարող է լինել միայն արաբական աշխարհն Իսրայելի դեմ մոբիլիզացնելը
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, որը նշվել է Բեռլինի փողոցներում, ցույց է տալիս, որ Գերմանիան չափազանց շատ օտարերկրացիների է թույլ տվել երկիր մտնել, ասում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
«Լուրջ սխալ էր բոլորովին տարբեր մշակույթների, կրոնների և հասկացությունների տեր մարդկանց ներս թողնելը, քանի որ դա ճնշումների խումբ է ստեղծում յուրաքանչյուր երկրում, որն անում է դա», - Axel Springer-ի գործադիր տնօրեն Մաթիաս Դոփֆների հետ գերմանական Welt TV-ի համար հարցազրույցում ասել է 100-ամյա ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետը:
Գերմանացի Քիսինջերը, ով իր ընտանիքի հետ փախել է նացիստական Գերմանիայից 1938 թվականին և հետագայում դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության ճարտարապետը Վիետնամի պատերազմի ժամանակ, ասել է, որ դա «ցավալի է»՝ նկատի ունենալով, թե ինչպես էին Բեռլինի արաբներն անցնող հանգստյան օրերին նշում հարձակումն Իսրայելի վրա։
«ՀԱՄԱՍ-ի բացահայտ ագրեսիայի ակտը պետք է որոշակի պատժի ենթարկվի»,- ասել է Քիսինջերը՝ միաժամանակ զգուշացնելով տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի հնարավորության մասին։
«Մերձավորարևելյան հակամարտությունը սրվելու և այլ արաբական երկրներն իրենց հասարակական կարծիքի ճնշման տակ ներգրավելու վտանգ ունի», - նախազգուշացրել է Քիսինջերը՝ մատնանշելով 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից քաղված դասերը, որի ընթացքում Եգիպտոսի և Սիրիայի գլխավորած արաբական կոալիցիան հարձակվեց Իսրայելի վրա։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների իրական նպատակը «կարող է լինել միայն արաբական աշխարհն Իսրայելի դեմ մոբիլիզացնելը և խաղաղ բանակցությունների ճանապարհից հրաժարվելը»։ Նաև «հավանական է», որ Իսրայելը կարող է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, եթե կարծի, որ Թեհրանն իր մասնակցությունն է ունեցել հարձակման մեջ, հավելել է նա:
Ավելի լայն իմաստով, Քիսինջերն ասել է. «Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայում՝ զուգորդված ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ Իսրայելի վրա, հիմնարար հարձակում է միջազգային համակարգի վրա»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 11:18
Глава МИД России Сергей Лавров начал свой рабочий визит в Армению с возложения венка к Вечному огню в парке Победы Еревана.
-
2025-05-21 11:17
Министр обороны Ирана Азиз Насирзаде назвал сохранение территориальной целостности и стабильности региональных границ одним из неизменных принципов политики Тегерана, передает Mehr.
-
2025-05-21 11:16
Письмо премьер-министра Грузии Ираклия Кобахидзе президенту США Дональду Трампу прокомментировала в интервью изданию «Грузия и мир» политолог профессор Тамар Кикнадзе.
-
2025-05-21 11:11
На первый взгляд язык кажется простым органом, но именно он способен первым сигнализировать о неполадках в организме. Даже когда серьёзные болезни ещё не проявились другими симптомами, язык уже может указать на скрытые проблемы – от банальной простуды до серьёзных нарушений в работе внутренних органов.