ՀՀ ԱԳ փոխնախարար. Անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է կազմելու
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին վերագրվող խոսքերի վերաբերյալ հայկական կողմն ամերիկացի գործընկերներից պարզաբանումներ արդեն ստացել է։ Այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա շեշտեց` այս մասով ավելացնելու ոչինչ չունի, իսկ այն, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում բոլոր գործընկերներին:
«Politico»–ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Նշվել էր նաև, որ այդ ամենի հետ կապված Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:
Կոստանյանն անդրադարձել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Միշելն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Կոստանյանի խոսքով` հայկական կողմը պատրաստակամ է այդ հանդիպմանը մասնակցել։
«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,– ասաց Կոստանյանը` անդրադառնալով ռուսաստանյան հարթակներում հնարավոր հանդիպումներին։
Հավելեց` Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել հարևանների հետ, հարթակն ամենևին առաջնայինը չէ, կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել:
Կոստանյանը խոսեց նաև այն մասին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալվու՞մ է։
«ՀՀ վարչապետը հայտարարել է այն ուղենիշերը, որոնք մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով»,– ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով` հիմա ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով արտահայտի իր դիրքորոշումն այն ուղենիշերի վերաբերյալ, որոնք Գրանադայի հայտարարությունում են նշված։
Արդյոք անկլավների թեման ևս Գրանադայի հայտարարության մաս է. այս առնչությամբ Կոստանյանն ասաց` անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ավելի խոշոր ուղենիշերի հարց է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.