Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԱ ՑԻՆԻԶՄԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԷՐ
Սա ցինիզմի բացահայտ դրսևորում էր, կարծում էի՝ էլ զարմանալու տեղ չունենք, բայց կապիտուլյանտն իր ամեն մի ելույթով, գործունեությամբ ավելի ցինիկաբար է հանդես գալիս և ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ ելույթին՝ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ի՞նչ է նշանակում կանգնել ու մեղադրել ուրիշներին միայնակ թողնելու մեջ: Սա ասում է մի մարդ, որ Արցախը միայնակ է թողել։ Ալամ աշխարհն իրավունք ունի դաշնակիցներից, միջազգային հանրությունի բողոքելու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը: Սա ասում է մարդ, ով սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ ուղիղ եթեր է մտել ու հայտարարել է, որ, չնայած Արցախում հայերին թուրքերը կոտարում են, բայց ինքը չի խառնվելու։
Հետագայում, երբ պատերազմն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը էլի ուղիղ եթեր է մտել ու հայտարարել, որ Արցախում էթնիկ զտում չի եղել, ժողովուրդն էլ ուղիղ սպառնալիքների տակ չէ։ Ու դա ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանի դեմքին «շպրտել է» Բայրամովը։ Նիկոլ Փաշինյանն իզմեր չունեցող նեոբոլշևիկ է», - ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.