«Հրապարակ». ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ, ՈՐԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում նաև անոնսեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա տարբեր հարցերի վերաբերյալ հայտարարությամբ։
Մեր տեղեկություններով՝ Հայաստան վերադառնալուց հետո, շուրջ երկու շաբաթ է՝ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը չի կայանում։ Սա է Շահրամանյանի լռության պատճառը:
Որոշ տեղեկություններով՝ Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի և ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակելուց առաջ որոշ հարցեր է ուզում ճշտել Փաշինյանի հետ: Վերջինս ձգձգում է հանդիպումը: Երեկ, փաստորեն, Շահրամանյանը շտաբի միջոցով մի թեթև «զգուշացրեց», թե հայտարարություն է անելու։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնությունը, ըստ մեր աղբյուրների, ի սկզբանե եղել է ՀՀ իշխանությունների կողմից, հետո, հավանաբար, «իրավիճակ» է փոխվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 17:25
Министр экономики Армении Геворг Папоян выразил недоумение по поводу того, почему грузинская сторона задерживает армянские грузовики на недели, а порой и на месяцы.
-
2025-05-15 17:22
Азербайджанцы вырубили около 60 гектаров леса на оккупированной территории заповедника «Шикаох» в Сюникской области Армении для строительства позиций, инженерных сооружений и прокладки дорог. Об этом пишет Hetq со ссылкой на спутниковые карты Planet и снимки Google Earth.
-
2025-05-15 17:18
Участившиеся скандалы и взаимные оскорбления в Национальном собрании Армении могут быть связаны с подготовкой к парламентским выборам 2026 года. Такое мнение выразил депутат от оппозиционной фракции "Айастан" Армен Рустамян в беседе с журналистами.
-
2025-05-15 17:15
Армянский национальный комитет Америки (ANCA) встал на сторону Индии в конфликте с Пакистаном.