Նարե ՍԻՄՈՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակն է Արցախի վերջին մնացորդները վերացնել հենց արցախցիների ձեռքով։ Այսօր Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նշեց շուշեցի Նարե Սիմոնյանը` խոսելով ակցիայի կազմակերպման նպատակի մասին։
Նա շեշտեց` շենքի մոտ հավաքվածներից շատերն իրենց արդար զայրույթն ունեն, որովհետև իրենց հարցերի պատասխանները չեն ստանում, բայց նրա համար կասկածելի է, որ ակցիան հենց այսօր է կազմակերպվում։
«Երբ Արցախի նախագահն ասաց, որ ասուլիս է տալու և հարցերի պատասխանները տալու է, այսպիսի բաներ սկսեցին կազմակերպել։ Չեմ զարմանա, որ մինչև էդ ասուլիսն այս շենքը փակեն, չեմ զարմանա, որ մինչև այդ ասուլիսը նախագահին ձերբակալեն»,– լրագրողների հետ զրույցում նշեց Նարեն։
Նա նաև լուրջ կասկածներ ունի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ։ Կնոջ խոսքով` կասկածելի է, որ Բաբայանը հանգիստ Հայաստան է հասել, իսկ նրա խոսքերից հետո, թե պետք է դատել Արցախի պատգամավորներին, որոնք նախագահ են ընտրել, ռազմաքաղաքական ղեկավարությունը ձերբակալվում է Ադրբեջանի կողմից։
«Չգիտեմ, թե ինչ պաշտոն են խոստացել նրան»,– նշեց կինը։
Նա նաև հավելեց` հաջորդ անգամ, երբ ներկայացուցչության մոտ կլինի նման ակցիա, իր հայրենակիցները ներկայացուցչության դուռը ջարդելուց առաջ նախ իրեն պետք է ջարդեն։
«Էդ ցավը չպիտի մեր բանականությունը բթացնի»,– հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».