Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐՎԱԿ ԵՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՆՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ և ԱՎԻԱՑԻԱ
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Այս մասին տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։
Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:14
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-21 09:11
ЕС принял решение полностью снять экономические санкции с Сирии, сообщила глава дипломатии Евросоюза Кая Каллас.
-
2025-05-21 09:08
Министр обороны РА Сурен Папикян провел частную беседу с министром обороны и поддержки Вооруженных сил ИРИ, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-05-21 09:07
Землетрясение магнитудой 2,8 произошло в 16:30 на армяно-грузинской границе. Об этом сообщает Сейсмическая служба Армении.