Արեգա ՀՈՎՍԵՓՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՍ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
Երեկ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցածը գոնե ինձ համար անսպասելի չէր, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությանը սպասարկող, այսպես կոչված, կարծիքի առաջատարների գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ էր, որ սադրանք է ծրագրվում, Aysor.am-ի հետ զրույցում ասում է արցախցի Արեգա Հովսեփյանը:
«Բոլոր սլաքներն ուղղում էին Արցախի իշխանություններին, ողբերգության պատճառ դարձնում էին, այսպես կոչված, թալանն ու կոռուպցիան, իրենք իրենց հարց չտալով, թե այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ հիմա Ստեփանակերտում ծածանվում է աշխարհի ամենակոռումպացված երկրի դրոշը:
Երեկ մեծ թվով մարդիկ կային, որոնց մի մասը մեզ հետ համակարծիք էր, որ տեղի ունեցածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց մոտ 20-30 հոգի նախատրամադրված էր, ուղղորդված։ Առաջ էին մղում Հայաստանի իշխանության թեզերը, քննարկման պատրաստ չէին, որևէ կարծիք չէին ուզում լսել: Շատերը սադրիչների մեջ ճանաչել են Սամվել Բաբայանի կողմնակիցներին, որոնք բավական ապակառուցողական էին տրամադրված և առանց դրդապատճառի մեծ աղմուկ բարձրացրին, քաշքշեցին Արցախի պաշտոնյաներից մեկին:
Սա կարող է լինել վատ նախադեպ, նպատակը արցախցիներին պառակտելն է։ Ես լիահույս եմ, որ մեծամասնությունը կմիավորվի ճշմարիտ օրակարգերի շուրջ, հանդես կգա միասնական ճակատով»:
Արեգա Հովսեփյանի գնահատմամբ՝ արցախցիների միավորման օրակարգերը կարող են լինել շատ տարբեր՝ սոցիալական, մշակութային, բայց այդ ամենը հետագայի համար է:
«Հիմա արցախցիներիս միակ օրակարգը պետք է լինի իշխանությունից հեռացնել Արցախը հանձնողին, իսկ Արցախը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Այդ մարդուն հեռացնելը պետք է լինի բոլոր հայերի գերնպատակը. այսպիսի իշխանությամբ վտանգված է Հայաստանի ապագան, եթե հեռացնենք իշխող ուժին, հնարավորություն կունենանք փրկել Հայաստանի Հանրապետությունն ու հույս փայփայել, որ երբևէ նորից կվերադառնանք Արցախ»:
Արեգա Հովսեփյանն ասում է՝ հատկապես Արցախը կորցնելուց հետո, շատերը ապատիայի մեջ են, հիասթափված են, բայց չի կարելի պայքարից հրաժարվել․
«Ես երեկ բոլոր արցախցիներին ասել եմ՝ մենք նույն ցավն ունենք, չի կարելի տրվել սադրանքների, չի կարելի պառակտվել, դա թշնամական օրակարգ է: Հասկանալի է՝ մարդիկ իրենց ցավի մեջ պատրաստ չեն անգամ տարրական հաղորդակցման, ուր մնաց թե որևէ օրակարգի շուրջ միավորվեն, այդուհանդերձ, մյուս շերտը, որը որոշակիորեն կարողանում է ուժ գտնել, չի խուսափում հանրային ակտիվությունից, պայքարից, պետք է շարժիչ ուժը դառնա:
Ես ամենևին չեմ ակնկալում, որ ցավի մեջ խրված արցախցիները պիտի շարժում սկսեն, բայց ակնկալում եմ, որ երբ լինեն վճռական, ծանրակշիռ գործողություններ, արցախցիներն իրենց մեջ ուժ կգտնեն նվազագույնը այդ շարժումներին մասնակցելու համար:
Ի վերջո, իրավունք չունենք մոռանալու Արցախում կատարվածը, մեծ գին ենք վճարել, իրավունք չունենք այստեղ միայն կենցաղային խնդիրներով զբաղվել. սա արժանապատվության հարց է: Մենք պիտի հասկանանք, որ այլևս երբեք չենք ապրելու այնպես, ինչպես մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ենք ապրել, Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, ցեղասպանված ժողովուրդը չի կարող ապրել այնպես, ինչպես մինչև ցեղասպանությունն է ապրել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).