«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՄԱՆԸ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստում իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել: Բանն այն է, որ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ իր իշխանության հակառուսական քայլերն անհետևանք չեն կարող մնալ, և իրենց վարած անկայուն արտաքին քաղաքականության հետևանքով ՌԴ-ն այլևս Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, ցանկանում է՝ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունենա:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել և խժդժություններ մտցնել հանրության մեջ: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն այստեղ ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից և իրավապահ մարմիններից իբրև արցախցի պահանջեն «թալանչիների» դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն:
Այլ կերպ ասած, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը: Փաշինյանն այսքանով, սակայն, չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ:
Իր այս ծրագրերին հասնելու համար նա հրահանգել է գործի դնել ողջ ռեսուրսները՝ «ֆեյքեր», արևմտամետներ, պատգամավորներ, ու ցանկացած հարթակով այս թեզերը առաջ տանել: Հիմա էլ արդեն իշխանական պատգամավորները իրենց տրամադրության տակ գտնվող մեդիառեսուրսներով սկսել են աշխատանքները, որին նաև Սամվել Բաբայանն է իր փոքրաթիվ թիմով միացել: Տեսնենք՝ ինչ կստացվի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.