Լեմկինի ինստիտուտը կքննարկի ԼՂ նախկին ղեկավարներին Բաքվի բանտերից ազատ արձակելու ուղիները
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի անդամները կքննարկեն այն ուղիները, թե ինչպես կարող են օգնել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու քաղաքացիական անձինք շուտափույթ ազատ արձակվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նամակագրություն է ունեցել Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի հետ, որն իր համերաշխությունն է հայտնել առևանգվածների շուտափույթ վերադարձի առնչությամբ։
«Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել»,- գրել է Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին:
Նա հույս է հայտնել, որ շուտով Հայաստանի համար ավելի շատ տեղեկություններ կունենա խնդրի առնչությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.