Последние новости

Փաշինյանը Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունն առավելություն չի համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունն առավելություն չի համարում։

Պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ «Ռուսաստանը չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։

Նրա խոսքով՝ ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանը եզրահանգել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում։

Պարբերականը իր հրապարակման մեջ նշել է նաև Փաշինյանը «որևէ առավելություն չի տեսնում այն բանում, որ ռուսական ռազմաբազաները շարունակեն ներկայություն ունենալ Հայաստանում»։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ