ԶՊՄԿ-ն վերականգնել է իր դիրքը. հրապարակվել է ՀՀ ամենախոշոր հարկատուների ցանկը
Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի 9 ամիսներ ընթացքում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։
Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ հարկ է վճարել։
Ցուցակի առաջին տասնյակում են նաև ծխախոտի, կապի, վառելիքի և բանկային բիզնեսի ներկայացուցիչները։
Երրորդ և չորրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո» (ավելի քան 31 մլրդ դրամ) և «Մոբայլ սենթր արթ» (30.1 մլրդ դրամ) կազմակերպություններն են։
Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» (23.3 մլրդ դրամ) ընկերությունը։ Վեցերորդ տեղում «Ամերիաբանկն» է (22.8 մլրդ դրամ), իսկ յոթերորդը «Արդշինբանկն» է (21.3 մլրդ դրամ)։
Վառելիքի ոլորտում աշխատող «Սի Փի Էս էներջի գրուպն» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը (16.5 մլրդ դրամ)։ Իններորդ և տասներորդ հորիզոնականներում են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (15.7 մլրդ դրամ) և «Ջեյ Թի Այ Արմենիան» (13.9 մլրդ դրամ)։
1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. այս ընթացքում պետական բյուջե են վճարել ընդհանուր 1 տրիլիոն 266 մլրդ 911 մլն 979 հազար դրամ, որն այս պահի փոխարժեքով մոտ 3 մլրդ 148 մլն 389 հազար 529 դոլար է կազմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.