«ՔՊ»․ Պարտադիր չէ, որ ՀՀ-ն ձևավորի դաշնակցային հարաբերություններ, քանի որ գործընկերայիններն էլ բավական են
Պարտադիր չէ, որ Հայաստանը ձևավորի դաշնակցային հարաբերություններ ում հետ ասես, քանի որ գործընկերայիններն էլ բավական են։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը փնտրում է նոր գործընկերներ։
Հարցին, թե արդյոք խոսքը ռազմական դաշինքների մասին է, և ինչպես, նրա կարծիքով, իրեն կպահի Ռուսաստանը, Ջուլհակյանը, մասնավորապես, նշել է. «Եթե հաշվի առնենք, որ մեր անվտանգության բարձիկը մի շարք դեպքերում առնվազն չի բացվել և իրեն չի արդարացրել, ապա առաջանում է անվտանգության մեր համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է գտնել այլ բաղադրիչներ։ Դա կարող է լինել ե՛ւ զենքի տեսքով, ե՛ւ ԵՄ դիտորդական առաքելության տեսքով, ե՛ւ Հռոմի ստատուտի տեսքով, որը նախատեսում է թեև ոչ մեծ, բայց և այնպես, գոնե ինչ-որ անվտանգության բաղադրիչ»,- ասել է պատգամավորը։
Նա կռահումներ չի արել Կրեմլի հնարավոր արձագանքի մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.