Միշուստինը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդումն անվանել է անվերապահ առաջնահերթություն
Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության ընդլայնումը կարևորագույն առաջնահերթություն է Ռուսաստանի համար։ Այն կարող է բարձրացնել տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական միության միջխորհրդարանական խորհրդում (ընդլայնված կազմով)՝ ՌԴ վարչապետն ասել է. «Անվերապահ առաջնահերթություն ենք համարում ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդումը։ Այն կբարձրացնի տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, կբացահայտի մեր երկրների տնտեսական, առևտրային և ներդրումային պոտենցիալը»։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 2023թ. նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Միշուստինի խոսքով՝ միավորման կարևոր խնդիրներից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության և ընդհանուր արդյունաբերական բազայի ամրապնդումն է տնտեսության կարևոր ճյուղերում։ Նա նշել է, որ գարնանը փոփոխություններ են կատարվել միության մասին պայմանագրում, որոնք նախատեսում են արդյունաբերական կոոպերացիային աջակցման վերազգային մեխանիզմ։ «Պետք է սուբսիդավորել այդպիսի նախագծերը արդեն հաջորդ տարվանից»,- առաջարկել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.
-
2025-06-25 19:42
Происходит очень простая вещь. Правящая группировка разворачивает геополитический вектор в сторону Запада и Турции, пообещав построить Срединный коридор, то есть Зангезурский коридор, согласно азербайджанскому названию. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет политолог Степан Даниелян.
-
2025-06-25 19:40
Организация по атомной энергии Ирана (ОАЭИ) и другие уполномоченные инстанции ведут работу над оценкой масштабов ущерба, причиненного иранским ядерным объектам в ходе ударов Израиля и США. Об этом официальный представитель МИД Ирана Исмаил Багаи заявил в эфире телеканала Al-Jazeera.