ՆԳՆ․ Արցախցիների նկատմամբ կայացրած տուգանքները կբեկանվեն
«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացված բոլոր վարչական պատասխանատվության որոշումները, այսինքը տուգանքները, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանով»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով պարեկային ծառայության կողմից արցախից բռնագաղթածներին տուգանելու բազմաթիվ փաստերը։
Փոխնախարարը դիմեց արցախից բռնագաղթածներին և հորդորեց խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, որովհետև հոկտեմբերի 25-ից հետո նույն՝ ներման ռեժիմը կիրառվել չի կարող:
«Այսօրվա դրությամբ և հետագա բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոններին, կփաստաթղթավորվեն և վարչական տույժ նաշանակելու որոշումները կծանուցվեն արցախցի մեր հայրենակիցներին»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը:
Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը մեկ ամիս բացառապես իրազեկման աշխատանքներով են զբաղվել և արցախից բռնագաղթածներին իրազեկել և հորդորել են վերացնել, բոլոր խախտումները, որից հետո նոր սկսել են վարչական պատասխանատվության ենթարկել:
«Պետք է նկատի ունենալ, որ կա ճանապարհային երթևեկության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության խնդիր, հետևաբար չենք կարող աչք փակել բոլոր խախտումների վրա»,-ասաց փոխնախարարը:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.