ԱՆՆԱ ԲՈՀԻԳՅԱՆԻ «ՇԱԽՄԱՏԻ ԽԱՂԸ» ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ
Աննա Բոհիգյանը հայկական ծագումով եգիպտացի նկարչուհի է, որն իր աշխատանքներում ուսումնասիրում է մշակութային գաղափարները և բռնակալական ռեժիմների հետևանքով առաջացած սոցիալական ցնցումները: Բոհիգյանը ծնվել է 1946 թվականին՝ Կահիրեում, բայց ապրում է ճամփորդական կյանքով՝ շրջելով Ամերիկայով, Եվրոպայով և Աֆրիկայով՝ հասկանալու տարբեր հասարակական-քաղաքական գործիչների միջև եղած զուգահեռները և նրանց ազդեցությունը մշակութային խնդիրների վրա:
Լյուդվիգի թանգարանի Ժամանակակից արվեստի միության կողմից նա վերջերս ստացել է արվեստի աշխարհի խոշորագույն մրցանակներից մեկը՝ Վոլֆգանգ Հանի մրցանակը։
Նրա «Շախմատի խաղը» (2022–2023) մոնումենտալ ինստալյացիան կրկին ուշադրության կենտրոնում է՝ այս անգամ Տորոնտոյի Ժամանակակից արվեստի Power Plant պատկերասրահում՝ «Փոփոխության ժամանակը» խորագրի ներքո: Բոհիգյանը սովորական շախմատային խաղաքարերը փոխարինել է իշխանության համար պայքարող միևնույն և հակառակ գաղափարներ ունեցող պատմական դեմքերով:
Թղթի վրա արտահայտիչ մանրամասներով նկարված արվեստի գործերը ներկայացնում են շախմատային ֆիգուրներ՝ պատկերելով կայսրությունների վերելքն ու անկումը և այն դերը, որը խաղացել է յուրաքանչյուրը աշխարհի ձևավորման գործում: «Շախմատի խաղը» ինստալյացիան առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականին՝ Վենետիկի KUB-ում, իսկ նույն տարվա աշնանը՝ Ավստրիայի Kunsthaus Bregenz-ում։
«Փոփոխության ժամանակը» կներառի նաև հազվագյուտ նկարներ և գրքեր, որոնք պատմում են Բոհիգյանի ստեղծագործական գործընթացի և քոչվորական ապրելակերպի մասին:
«Բռնապետական ռեժիմների և պահպանողական կառավարությունների գլոբալ վերելքի պայմաններում, որոնք խախտում են ազատությունը, Բոհիգյանի աշխատանքը ընդգծում է պատմական ամնեզիայի խնդիրը և իշխանությունը տապալելու համար պահանջվող ընդհանուր ջանքերը»,- ասվում է պատկերասրահի հայտարարության մեջ:
Ցուցահանդեսը Տորոնտոյում բաց կլինի մինչև 2024 թվականի հունվարի 7-ը
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.