Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՇԱՏԵՐԸ ԳԻՏԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շատերը գիտեն, թե ինչպես է Սպարապետ Վազգեն Սարգսյանը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը պետք է լավ հիշի, թե հայոց փառապանծ բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ սրբապղծություն է, երբ Փաշինյանը փորձում է իրենց ու Սպարապետի գաղափարների միջև զուգահեռներ տանել։ Մամիջանյանի խոսքով, ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է «քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել»։
Հարցին՝ «հոկտեմբերի 27»-ի առանձնացված մասի վերաբացումն ի՞նչ նպատակ ունի՝ հանրության ուշադրությունը շեղելու համար է, թե՞ կարող է ինչ-որ իրադաձությունների վրա լույս սփռել, Հ.Մամիջանյանը պատասխանեց. «Այս իշխանությունները ունակ են ցանկացած ոճրագործություն, արհավիրք, ցանկացած ծանր, դառը, ցավոտ իրադարձություն փորձեն օգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար։ Իրենք երբեք ոչ մի դեպքում հետաքրքրված չեն արդարադատության, իրականության, որևէ ճշմարտ բան բացահայտելու մեջ։ Իրենց դա չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է իրենց իշխանությունը, աթոռը պահելը, մի քանի հայի ավելի շատ խաբելը, որպես արդյունք մեր երկրի համար ավելի մեծ վտանգ ստեղծելը։Ես այս հարցում իրենցից որևէ ակնկալիք չունեմ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.