Հակաիսրայելական բողոքի ցույց. Ամբոխը ներխուժել Մախաչկալայի օդանավակայանը
Մախաչկալայի օդանավակայանի մոտ հոկտեմբերի 29-ի երեկոյան տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Ինչպես գրում են «ЧП Дагестан» и «Тут Дагестан» տելեգրամյան ալիքները, հավաքի պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։
Ավելի վաղ տելեգրամում հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ «Իսրայելից ուղիղ չվերթ» է ժամանում Դաղստան և կոչ են արել գալ օդանավակայան և թույլ չտալ ինքնաթիռի վայրէջքը։
Ըստ «Baza» տելեգրամյան ալիքի, դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած «հրեաներին» որոնելու համար:
Հաղորդվում է, որ տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ չէին փորձում կանխել դա։
Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա։
Միայն սրանից հետո օդանավակայան են ժամանել հատուկ ջոկատայինները։ Օդանավակայան են եկել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։
Սակայն դա չի խանգարել ցուցարարներին։
Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ տանելով Պաղեստինի դրոշը։
Ներկա պահին օդանավակայանը չի գործում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: