Ինչո՞ւ ընդդիմությունը բոյկոտեց Փաշինյանի մասնակցությամբ պետբյուջեի քննարկումը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու 2024 թվականի պետական բյուջեի քննարկումներին, իսկ «Հայաստան» խմբակցությունն առանձին հանձնաժողովների նիստերին մասնակցելու է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ԱԺ–ում հավաքված իշխանության խմբակցության հետ իրենք քննարկելու որևէ հարց չունեն։
«Այս որակի իշխանության հետ առանձնապես քննարկելու բան չկա։ Երկրորդն էլ, բյուջեի հետ կապված քննարկումներն ընդհանրապես այս դեպքում իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Մեծ առումով, բյուջեն չեն էլ իրացնում, և դրա հիմքում դրված ծրագրերն ու քաղաքականությունը որևէ կերպ կյանքի չի կոչվում։ Այն ինչ հռչակվել է այս 5 տարվա ընթացքում, լրիվ հակառակն է իրականացվել»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` բյուջետային քննարկումները հանրությանը որևէ բան չեն տալիս։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց` հանձնաժողովների նիստերին մասնակցելու են, շուտով ներկա կգտնվեն «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստին։ Հարցին, թե ինչու չեն մասնակցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մինասյանը շեշտեց. «Չենք ուզել, չենք մասնակցել»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խորհրդարանում մեկնարկել էր մշտական հանձնաժողովների նիստը, որի ընթացքում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ելույթով հանդես է եկել նաև Փաշինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:16
В настоящее время Элизабет Петросян, супругу председателя партии «Возрождающаяся Армения» Ваге Акопяна, которая является руководителем медиа-ресурса PARA TV, везут в следственный отдел Эребуни.
-
2025-06-25 15:13
Аудиозаписи с участием лидера движения "Священная борьба" Баграта Галстаняна не содержат признаков состава преступления, описанного Следственным комитетом по делу о захвате власти и теракте, считает бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию
-
2025-06-25 15:11
Появился предварительный список задержанных по итогам сегодняшних обысков в домах оппозиционеров В нем, помимо архиепископа Баграта Галстаняна, еще семь человек.