Իրանի ԱԳՆ․ Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը և խախտել բոլոր միջազգային օրենքները
Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը և խախտել բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Նրա խոսքով՝ հումանիտար օգնության առաքումը Գազայի բնակչությանը լրջորեն անհանգստացնում է Իրանին ներկա ճգնաժամի սկզբից։ Իրանն ընդգծում է Իսրայելի ռազմական գրոհների դադարեցման անհրաժեշտությունը՝ որպես առաջնահերթ խնդիր, ասել է նա՝ ավելացնելով, որ երկիրը պահանջում է հանել շրջափակումը և բացել «Ռաֆահ» անցակետը միջազգային հումանիտար օգնության առաքման համար։ «Սիոնիստական վարչակարգը մերժել է միջազգային հանրության խնդրանքը «Ռաֆահ» անցակետը բացելու մասին։ Մեր պաշտոնատար անձինք շփման մեջ են Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ, և Իրանը պատրաստ է այդ օգնությունն ուղարկել Եգիպտոսով, հենց որ դա հնարավոր լինի»,- նշել է նա։
«Մենք հուսով ենք, որ շուտով կդառնանք պաղեստինցի ազգի հաղթանակի վկաները այդ ագրեսորական վարչակարգի և նրա կողմնակիցների հանդեպ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- նշել է Քանաանին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.