Ֆինանսների նախարար․ 10 մլրդ դոլարից ավելի պետական պարտքն անվտանգ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մտավախություն չկա, որ Հայաստանի պետական պարտքի առկա մակարդակը կարող է խնդիրներ ստեղծել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի ցուցանիշը:
«Մենք միշտը ասել ենք, որ պարտքի բացարձակ արժեքը որևէ բան չի նշանակում, պետք է նայել պարտքի հարաբերական ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք թիրախավորում ենք 2024-ին ՀՆԱ-ի 48,5 տոկոսի չափով պարտք ունենալ: ՀՆԱ 50 տոկոսից ցածրը համարվում է անվտանգ և որևէ ռիսկեր չպարունակող մակարդակ, որը հնարավորություն է տալիս տարբեր շոկերի դեպքում հավելյալ պարտք ներգրավել և հավելյալ ցնցումների մեր ֆիսկալ համակարգը չենթարկել»,-ասաց նախարարը:
Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ է ծախսվել ներգրավված պարտքը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր պարտքով արվող աշխատանքը ընդամենը մի փոքր աշխատանքն է այն աշխատանքի, որ արվում է: Կարծում եմ՝ հանրությունը պետք է հետաքրքրվի, թե իրենց վճարած հարկերով ինչ աշխատանք է արվում, որովհետև այդ հարկերով արվում է աշխատանքի 80 տոկոսը: Առանձին վարկերի արդյունավետության մասին խոսել չէի ուզենա, որովհետև դա կապված է ընդհանուր առմամբ, մեր բոլոր ծախսերի արդյունավետությունից: Մենք ունենք ինստիտուտներ, որոնք հետևում են այդ արդյունավետությանը: Մենք ունենք ստուգող, վերստուգող մարմիններ, ունենք հաշվետվություններ, որտեղ ներկայացվում են կատարված աշխատանքի արդյունքները»:
Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերի թերակատարման խնդրին, նախարարն ասաց. «Կապիտալ ծախսերը շեշտակի աճում են, և երբեմն մեր կարողությունները նույն չափով չեն աճում, ինչպես կապիտալ ծախսերը: Այո, չունենք այնպիսի արագություն, որը կուզենայինք, բայց մենք ամեն տջարի որակապես բարելավում ենք դա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:16
В настоящее время Элизабет Петросян, супругу председателя партии «Возрождающаяся Армения» Ваге Акопяна, которая является руководителем медиа-ресурса PARA TV, везут в следственный отдел Эребуни.
-
2025-06-25 15:13
Аудиозаписи с участием лидера движения "Священная борьба" Баграта Галстаняна не содержат признаков состава преступления, описанного Следственным комитетом по делу о захвате власти и теракте, считает бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию
-
2025-06-25 15:11
Появился предварительный список задержанных по итогам сегодняшних обысков в домах оппозиционеров В нем, помимо архиепископа Баграта Галстаняна, еще семь человек.