Նեթանյահու․ Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ-ի հետ
Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ։ Հրադադարի կոչերը նշանակում են, որ Իսրայելը զիջի ՀԱՄԱՍ–ին և հանձնվի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ես ցանկանում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ–ն չհամաձայնեց հրադադար հաստատել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո, Իսրայելը ևս չի համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ–ի դեմ ռազմական գործողությունները հոկտեմբերի 7–ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչերը նշանակում են ՀԱՄԱՍ–ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը զիջելու կոչեր անել: Դա չի լինի»,– ասել է Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.
-
2025-06-25 19:42
Происходит очень простая вещь. Правящая группировка разворачивает геополитический вектор в сторону Запада и Турции, пообещав построить Срединный коридор, то есть Зангезурский коридор, согласно азербайджанскому названию. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет политолог Степан Даниелян.