Մամիջանյան․ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը մնացել է միայնակ
Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում այս հինգ տարիների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանը մնացել է միայնակ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով կրկին օրակարգ մտած ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու հարցին։
Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հարցեր կան ՌԴ-ին ու քննարկումների մեջ են ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ՝ հավելելով, որ ՀՀ-ն պետք է իր անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս տեսակետ էր հայտնել, որ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։
Մամիջանյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ի բարեկամ և հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի կողմից օդային տարածքի փակումը և նշում՝ նման դեպքերը բազմաթիվ են։ «Իհարկե, որպես արտաքին քաղաքականության ամենամեծ բացթողում անհրաժեշտ է նշել Պրահայում Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին հայտարարությունը։ Այսպիսի արտաքին քաղաքականության հետագիծ ունեցող խմբակի գործունեության արդյունքը լինում է սա, երբ դաշնակիցները և գործընկերները չեն հասկանում, լավ առումով կանխատեսելի չէ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը», - ասաց նա։
Հարցին, թե, ըստ նրա, Փաշինյանի կողմից բարձրացված՝ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ քննարկելու ինչ հարցերի մասին է խոսքը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի բառերը ստի հոմանիշն են, ուստի վերլուծություն անել՝ հիմնվելով իր խոսքի վրա, բացարձակ անօգուտ և անհեռանկար գործառույթ է։ Էական չի, թե ինչ է ասվում, էական է, թե ինչ է արվում և ոչ միայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների համատեքստում, այլ շատ ու շատ այլ միջազգային կառույցների, դերակատարների հետ հարաբերություններում»։
Հարցին, թե համամի՞տ է այն վերլուծությունների հետ, որ այսօր ՌԴ-ի՝ Հարավային Կովկասում մնալու որոշումը կայացնողը Հայաստանն է՝ արդյո՞ք ՌԴ զորախումբը դուրս կբերեն, թե՞ ոչ՝ պատգամավորը պատասխանեց. «Աբսուրդային է այն պնդումը, թե մի երկրից կախված է մյուս երկրի ցանկությունները՝ այս կամ այն տարածաշրջանում գործունեություն ծավալելու կամ ներգործություն ունենալու։ Դա ընդհանրապես կապ չունի ռեալ պոլիտիկի հետ»։
Իսկ թե այսօր ՌԴ-ն ի՞նչ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում՝ Մամիջանյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է մեր ռուս գործընկերներին տալ, որովհետև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարավոր հարաբերությունների, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա դաշնակցային պայմանավորվածությունների համատեսքտում հարցն ինձ տալու հարց չէ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.