Քերոբյան․ Երասխի գործարանի պրոյեկտն ընթացքի մեջ է, բայց կլինի մոտակայքում
Երասխում Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցումն ընթացքի մեջ է, սակայն ոչ թե նույն վայրում, այլ մոտակայքում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
Լրագրողի ճշտող հարցին` ամեն դեպքում տեղափոխում լինելո՞ւ է ավելի ապահով վայր, Քերոբյանը կրկնեց` «մոտակայքում»։
Նախարարն ընդգծեց, որ գործ ունեն մասնավոր ներդրում իրականացնող ընկերությունների հետ, և ըստ էության` ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը։
«Մեր ֆունկցիան է` հաշվի առնելով աշխարհագրական, նաև տարածաշրջանային միջավայրը, փորձել իրենց մաքսիմալ օգտակար լինել»,–ասաց նա։
Այնուամենայնիվ Քերոբյանը նշեց, որ անվտանգային խնդիրները անխուսափելիորեն անդրադառնում են Հայաստանի վարկանիշի և ներդրումային միջավայրի վրա։
«Պարզ է, որ դա անխուսափելի է. մենք տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել, քննարկում են, բայց չեն սկսում, և բնականաբար մենք բոլորս, առաջին հերթին վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունը ամենակարևոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի վրա»,–ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.