Նոյեմբերի 1-ից «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագիրը նոր պայմաններով կտրվի
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40 000+10 000» սոցիալական աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանա։
«Նոյեմբերի 1-ից այդ ծրագիրը նոր պայմաններով է տրամադրվելու։ Հաջորդ ամսվանից շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց կեցությունը ապահովվում է կամ շարունակում է ապահովվել պետական միջոցներով։ Մասնավորապես բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի»,– ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։
Իսկ նրանք, ովքեր կշարունակեն օգտվել ծրագրից, նոյեմբերից պետք է մեկանգամյա առցանց դիմում լրացնեն` ներկայացնելով անձնական տվյալները, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստը, բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի աբոնեմենտի համարը։
Անչափահասների դեպքում անհրաժեշտ կլինի նաև երեխայի ծննդյան վկայականի կամ խնամակալության (հոգաբարձության) մասին հավաստող փաստաթղթի լուսապատճեններ կցել։
Ժամակոչյանը շեշտեց` եթե դիմումը մերժվի, ապա հարկ կլինի նաև հաջորդ անգամվա համար նորը լրացնել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ ընդգծեց, որ մեկ շաբաթում «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագրից օգտվել է 73 196 քաղաքացի, որից 69 199-ը ստացել են 40 000+10 000 դրամները, իսկ 3 997 քաղաքացի էլ ստացել է միայն 10 000 դրամի օգնություն։
Նա նաև նշեց, որ սոցիալական աջակցություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է։
«Այսուհետև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ մուտք գործած այն քաղաքացիները, որոնք այստեղ են եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ»,– ասաց Մանուչարյանը` նշելով, որ նրանք օգտվում էին միայն «40 000+10 000 դրամ սոցիալական աջակցության» ծրագրից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.