ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ Ո՛Չ ՌՈՒՍԱՍՏԱՆ, Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ԿԱՆ ՄԻԱՅՆ ԶԻՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, որը ՔՊ-ի հետ դաշինք կազմեց, որպեսզի «Հանրային ձայն» կուսակցության օգնությամբ քաղաքապետ նշանակի Տիգրան Ավինյանին, օրերս նախազգուշացրեց հասարակայնությանը ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հնարավոր փորձերի մասին, «այդ թվում՝ ահաբեկչությունների միջոցով, որոնք Ռուսաստանը կիրառել է այլ երկրներում»։ Այդ առնչությամբ Արամ Զավենիչը վճռականորեն մատնանշեց հայ հասարակության առավել «վտանգավոր» հատվածը։
«Ամենից վտանգավորը նրանք են, ովքեր ձգտում են Հայաստանի անվտանգությունը կապել Պուտինի և միութենական պետության հետ՝ ժողովրդին վստահեցնելով, թե ներկայիս պայմաններում դա լավագույն ելքն է անվտանգության ապահովման տեսանկյունից»,- նշեց նա՝ ընդգծելով, թե «միայն Արևմուտքի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանը դեռ չի մասնատվել ամեն տեսակի միջանցքների»։ Նրա խոսքերով, սպառազինությունների ոլորտում հավասարակշռության հասնել հնարավոր է միայն Արևմուտքի աջակցությամբ, Իսկ ՀՀ-ում իշխանափոխության ցանկացած փորձ կօգտագործվի Ադրբեջանի կողմից իր տարածքային նկրտումներն իրականացնելու համար:
ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, ինչը նրան հնարավորություն տվեց օգտվել մայրաքաղաքային «կարկանդակից», Արամ Զավենիչը սաստիկ շահագրգռված է, որ երկրում իշխանությունը հնարավորինս երկար չփոխվի, որպեսզի ոչ ոք չխանգարի իր կուսակցական շրջապատի հարստացմանը։
«Մոսկվան կառուցում է ռուս-թուրքական կայսրություն, իսկ հավաքական Արևմուտքը փորձում է փոխարինել ՆԱՏՕ-ի օպերատորին Հարավային Կովկասում, փոխանցելով այդ գործառույթն Անկարայից Փարիզին»,- հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ վկայակոչելով Էրդողանի կոշտ հայտարարությունները ԱՄՆ-ի հասցեին և Ալիևի ոչ պակաս կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին: Նրա գնահատմամբ՝ «Հայաստանում Արևմուտքի ներկայություն որպես այդպիսին չկա, իսկ արևմտամետ ուժերը ֆեյք են»։ Այդ կատեգորիային է քաղաքագետը դասում նաև ռուսատյաց կողմնորոշում ունեցող գաճաճ կուսակցություններին, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Փաշինյանը՝ քննարկելով ընթացիկ քաղաքականության հրատապ հարցերը:
Այդ կուսակցությունների թվին է պատկանում նաև Արամ Զավենիչի վերոնշյած «Հանրապետությունը», ինչպես նաև Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատները և ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի այլ անդամներ, որոնք ներկայանում են որպես արևմտամետներ։
Ենոքյանը հայտարարեց, որ այդ ուժերը Արևմուտքի շահերի ներկայացուցիչներ և իրականացնողներ չեն, իսկ վակուումը նախկին արևմտամետների ճամբարում առաջացավ այն բանից հետո, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղավորվեցին իշխանական կառույցներում։ «Հայաստանում Արևմուտք չկա», փոխարենը կա Ռուսաստանի փորձ՝ վերահսկողության տակ վերցնելու «Զանգեզուրի միջանցքը» և այդպիսով որոշիչ գործոն դառնալու տարածաշրջանում։ Հղում անելով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին՝ ՀՀ-ում սկսել են խոսել գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացը վերահսկողության տակ վերցնելու ՌԴ-ի փորձի մասին։ Ենոքյանն իր հերթին հատուկ ընդգծեց, որ ռուս սահմանապահներն այս պահին գտնվում են Մեղրիում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
Նրա կանխատեսումներով, եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել Երևանին հանձնել «անկլավները», ապա դրանց տարածքում տեսանելի հեռանկարում կտեղակայվեն ահաբեկիչների ռազմակայաններ:
2018թ. գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո հոկտեմբերի 25-ին Երևան ժամանեց այն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ ազգային արժեքներից հրաժարվելու քարոզով: Նա հնչեցրեց նաև գլխավոր թեզը, որ վարչապետի մանդատը վճռական քայլերի հնարավորություն կտա Փաշինյանին: Ենոքյանի գնահատմամբ, այդ այցն ընդամենը Արևմուտքի փորձն էր՝ շոշափելու իրավիճակը։ Բոլթոնից հետո Հայաստան այցելեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների և հատուկ ծառայությունների ղեկավարների մի ամբողջ բանակ, այդ այցերը քաղաքագետը վերագրում է ուշադրության լոկ արտաքին դրսևորումներին, իսկ Ստրասբուրգում հնչած վերջին ծափահարությունները բնորոշում է որպես «հարգանքի տուրք կանոնակարգին, ոչ ավելին»:
Ենոքյանի դիրքորոշումը բավական վիճելի է և վկայում է այն մասին, որ հավաքական Արևմուտքի հետևորդները մեր երկրում ակտիվորեն փորձում են ներկայիս իրավիճակի և ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ «Փաշինյանը պարզապես ռուսամետ քաղաքական գործիչ չէ, նա Ռուսաստանի դրածոն է»,- ընդգծեց Ենոքյանը՝ վկայակոչելով այն, որ վերջին շրջանում իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ «Արևմուտք կար Հայաստանում, երբ գոյություն ուներ Մինսկի խումբը։ Դա հենց այն գործիքակազմն էր, որից Արևմուտքը զրկվեց»,- արձանագրեց նա։ Սույնին դժվար է առարկել, բայց Փաշինյանի վարած քաղաքականության ձախողումները Մոսկվայի մատնացույց անող և ուղղորդող ձեռքին վերագրելու փորձը ոչ մի քննադատության չի դիմանում…
Ներկայումս արևմտյան շահերը հանգում են Իրանի զսպմանը։ Թուրքիան կորցնում է իր լոյալությունն Արևմուտքի նկատմամբ, ուստի տարածաշրջանում արևմտյան շահերի օպերատորի նրա գործառույթները Վաշինգտոնը փորձում է փոխադրել Ֆրանսիայի ուսերին։ Թեպետ, բոլոր այդ ճիգերը դեռևս փորձերի մակարդակում են, ներառյալ ռուս-թուրքական կայսրություն ստեղծելու Մոսկվայի վերոնշյալ ջանքերը՝ Միջին Ասիայի պետությունները վերահսկողության տակ պահելու նպատակով, որտեղ արդեն ներթափանցում են պանթուրքիզմի գաղափարները։ Ուկրաինայում տիրող իրավիճակը ռազմական և դիվանագիտական ջանքերի առավելագույն կենտրոնացում է պահանջում համաշխարհային բոլոր դերակատարներից, իսկ Փաշինյանի դեմ ՌԴ վերջին հրապարակային հարձակումները վկայում են այն մասին, որ եթե Հայաստանում չկա Արևմուտք, ապա այստեղ չկա նաև Ռուսաստան։
Սա ամենավտանգավոր արձանագրումն է՝ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների և Հայաստանի սահմանների դեմ ագրեսիայի վտանգի խորապատկերին։ Հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք բանակցությունների չեղարկումը նոր պատերազմի աճած վտանգի վկայությունն է, ինչին Արցախում ցեղասպանությունից հետո ընդհուպ մոտեցել է Հայաստանը՝ իշխող ռեժիմի անհեռատես ու հանցավոր քաղաքականության արդյունքում։
Հոկտեմբերի 23-ին Առաջին ալիքի եթերում հնչեցրած գնահատականների համար ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հանձնված բողոքի նոտայից հետո ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ Հայաստանում չկա ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան, Հայաստանում կան միայն զինված ադրբեջանցիներ, որոնք ներխուժել են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի տարածքներ՝ 2021 թվականի մայիսի 12-ի պայմանավորված բռնազավթման և մի քանի ուղղությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում։
Ակնհայտ է թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ներխուժման սպառնալիքն ինքնիշխան Հայաստանի տարածք և Փաշինյանի փլուզած բանակի բացարձակ անկարողությունը՝ դիմակայելու այդ ներխուժմանը։ Հավաքական Արևմուտքը Ալիևին ներեց Արցախի ցեղասպանությունը (ամեն ինչ սահմանափակվեց բանավոր պարսավանքով՝ որևէ պատժամիջոցների շրջանցումով) և դրանով իսկ արձակեց նրա ձեռքերը ինքնիշխան պետության սահմանների դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո երկրորդ ագրեսիայի համար։
Այդ սպառնալիքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևն իր խիտ գրաֆիկում ազատ պահ չի գտել Բրյուսել այցելելու և մտադրությունների վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համար, որը գոնե ինչ-որ հույս կտա, որ առաջիկա ամիսներին հայ ժողովուրդը կապրի առանց կորուստների և ցնցումների։
Տվյալ պահին համաշխարհային դերակատարների ուշադրությունը կենտրոնացած է մերձավորարևելյան իրադարձությունների վրա, ցեղասպան պետությունները կարող են օգտվել դրանից…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:53
В опасной близости от "без 3 минут очага ядерной войны" в кулуарах власти строят планы о том, как "олигархи сердца" Пашиняна Нарек Налбандян и Хачатур Сукиасян "распилят" бизнесы Самвела Карапетяна после их "национализации".
-
2025-06-23 09:19
За 7 лет СНБ прошла путь от охоты на "слуг Сатаны" (по личному поручению Пашиняна) до разоблачения интимной связи некоего епископа с женой брата свой матери. Ранним утром 30 мая политизированная публика пришла в ужас не столько от "обличительной" записи Никола и его жены на FB, сколько от осознания, чем в наши дни занимается СНБ вместо того, чтобы обеспечивать безопасность государства и его граждан в условиях регулярных обстрелов приграничных сел! Попытка бывшего и. о. руководителя СНБ Микаэла Амбарцумяна спасти честь мундира предположением, дескать, эту информацию могла предоставить полиция, а не СНБ, никак на общественную реакцию не повлияла.
-
2025-06-20 09:16
Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".