Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ՈՎ ԷԼ ԼԻՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԵՏՔ Է ՍՏՈՐԱԳՐԵՐ
Հրադադար չկնքելու հնարավորություն չկար, մեծ կոտորած կլիներ, Ադրբեջանի նպատակն ամբողջական ցեղասպանությունն էր։ ՌԴ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ- ն ամեն մեկն իր չափով կանաչ լույս էին վառել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Բաքուն գրադով խփել էր տարբեր գյուղերի, որոնցից ոչ հեռու զորամասեր կային, նրանք ճշգրիտ հրթիռներ, անօդաչուներ կարող էին կիրառել, բայց քաղաքացիներին էին թիրախավորվել, որ վախի մթնոլորտը խորացնեին, 24TV-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանի խոսքով, Արցախը մենակ էր մնացել պայքարում, Արցախի համար վճռական եղավ նաև Փաշինյանի՝ Պրահայում արած հայտարարությունը․
«ՀՀ-ն չպետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում, գլխավոր ռազմավարական սխալը դա էր, այդպես մեսիջ տրվեց Ադրբեջանին, որ ՀՀ-ն Արցախին վերաբերող հարցերին այլևս չի խառնվելու, հնարավորություն է տրվել ՌԴ-ին ու Արևմուտքին՝ նշաձողը իջեցնել։ Ալիևը մեկ-երկու օր հետո հրապարակային ողջունեց, որ ՀՀ-ն իրեն «կառուցողական» է պահել ագեսիայի ժամանակ։ Նշանակում է, որ իրենք մտավախություն ունեին, որ ՀՀ-ն հնարավոր է՝ փորձի գործիքներ կիրառի, որ պաշտպանի Արցախի ժողովրդին, բայց նույնիսկ դա չարվեց։ Հայաստանը նախապես պետք է կանխեր այդ գործողությունները, բայց արդյունքում ստացանք սա»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով պատերազմի ժամանակ ընդունված հայտարարությանը՝ Արտակ Բելգարյանը նշել է, որ թեպետ այդ ժամանակ պաշտոնյա չի եղել և շատ մանրամասների չի տիրապետում, բայց փաստն այն է, որ Արցախը վերջին պատերազմի ժամանակ մենակ էր մնացել, իսկ ադրբեջանական զորքերը խորանում էին երկրի խորքը․ «Այնպիսի իրավիճակ էր, որ ով էլ լիներ Արցախի Հանրապետության ղեկին, ասեին՝ ստորագրի, որ Քենեդուն դու ես սպանել, պետք է ստորագրեր»։
Նախկին պետնախարարի համոզմամբ, Հայաստանը պետք է դիրքորոշում ձևավորի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված։ Նա Արցապի հարցը փակելու միտում է տեսնում, բայց իրականում պետք է նշաձողը բարձրացվի, որի իրավական հիմքերը կան։
«ՀՀ բոլոր ազդեցիկ կառույցները պետք է ազդեն ՀՀ իշխանության դիրքորոշման վրա, որպեսզի Արցախի ժողովրդին վերադարձի իրավունք և միջազգային երաշխքիներ տրվեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».