Последние новости

Էրդողան․ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին խոսել է նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերություններից։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանի վերջին գործողություններով տարածաշրջանը ավելի մոտեցավ խախաղությանը։ «Մեր ցանկությունն է, որ բացված հնարավորությունների պատուհանը Հայաստանը գնահատի։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորվածությունները։

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը մեծ կարևորություն ունի։ Այդ ուղղու բացումը ամբողջ տարածաշրջանի բարգավաճման համար աջակցություն կլինի, ինչպես նաև Թուրքիային կկապի մեր պապերի հայրենիք Միջին Ասիայի հետ։ Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»,–ասել է Էրդողանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ