ԵՄ դիտորդների ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է
Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, այս առումով դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական ինտեգրման օրակարգ ԵՄ-ի հետ:
Հովհաննիսյանը հիշեցրեց Եվրոպական խորհրդարանում վարչապետի ելույթը, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ըստ Հովհաննիսյանի՝ դա միշտ էլ եղել է Հայաստանի դիրքորոշումը:
«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Ավելին՝ այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության մեկնարկ: Հաջորդ փուլը պետք է տեղի ունենա նոյեմբերին Բրյուսելում, առաջինը Երևանում հունվար ամսին էր: Իհարկե, դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես մեր օրակարգում է, և կան դրական արձագանքներ ԵՄ-ի և անդամ երկրների կողմից»,-ասաց Հովհաննիսյանը:
Փոխնախարարն աննախադեպ համարեց նաև քաղաքական այցերի մակարդակը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.