Последние новости

Ռազմական ագրեսիայից և պայթյունից տուժած 113 արցախցի շարունակում է գտնվել հիվանդանոցներում

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին 19 անձ բուժում է ստանում արտերկրում։ Նրանց բոլորի մոտ կա դրական դինամիկա:

Վերջին շաբաթների ընթացքում 100 անձ դուրս է գրվել բուժհաստատություններից։

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 120 երեխա է լույս աշխարհ եկել։ Նրանցից 67-ը ծնվել են Երևանում, 53-ը՝ մարզերում։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ