Արման ԹԱԹՈՅԱՆ. ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՐԵՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ, ԱՊԱ ԿԳՈՐԾԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի հայտարարություններին ու մանրամասնել, որևէ կապ չի ունեցել Ազգային կոմիտեի ու դրա ձախողման հետ։
«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։
Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձևավորելու կամ այն գլխավորելու հարցեր։
Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։
Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ ինձ:
Ես ինքս երբևէ չեմ խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, և իմ գործունեությունը մշտապես մեր հանրության աչքի առաջ է։
Նորից եմ կրկնում այն, ինչ արդեն 1 անգամ հրապարակայնորեն ասել եմ 1 տարի առաջ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:
Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,-գրել է Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 15:23
По мере того, как режим Ильхама Алиева все глубже погружается в авторитаризм, репрессии против независимых СМИ достигают беспрецедентных масштабов. С ноября 2023 года волна арестов направлена на журналистов, которые отказываются подчиняться цензуре. Организация «Репортеры без границ» (RSF) создала галерею профилей новостных специалистов, которые были произвольно заключены в тюрьму за попытки информировать общественность.
-
2025-05-20 15:20
Представители Совета по защите прав граждан Арцаха 15 мая встретились с членом Национального совета Швейцарии Эрихом Фонтобеллем. Об этом сообщил Совет.
-
2025-05-20 15:18
Армения заключила оборонные контракты с Индией на $1,5 млрд и Францией на $250 млн, говорится в аналитическом материале, опубликованном Российским советом по международным делам.
-
2025-05-20 15:06
Адвокат Арсен Бабаян на своей странице в Facebook рассказал об «абсурдной ситуации», которая, по его мнению, демонстрирует избирательный подход властей к вопросам коррупции и ответственности.