ՄՏՐԱԿԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
Իրավապաշտպանի, ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից մեկի՝ Ավետիք Իշխանյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Իհարկե, այն դատական հեռանկար չունի։ Քանզի նրան դատում են սոցիալական ցանցում իր գրառման համար, որն ավարտվում է «Մա՛հ դավաճաններին» բառերով։
ՀԱՅՏՆԻ, ՏԱՐԱԾՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ։ Դժվար թե արժե կշտամբել Ավետիքին կամ մեկ ուրիշի, որ չի գրել «Փա՛ռք դավաճաններին» կամ «Մա՛հ հերոսներին»… Իսկ ինչ վերաբերում է «դավաճան» տերմինին, ապա հայտնի է, որ այդ հասկացությունը բնավ միայն իրավաբանական չէ։ Դավաճան, օրինակ, կարելի է անվանել այն մարդուն, որը դրժել է իր խոստումները կամ մարդկանց, որոնք հավատացել են նրան։ Դա լիովին կարելի է անվանել դավաճանություն, բայց դատալսման չի ձգում։ Այնպես որ ազնիվ ու գրագետ փաստաբանը կջախջախի Ավետիքին ներկայացված մեղադրանքները, եթե բանը հասնի դատարան…
Ուրեմն ինչո՞ւ են իշխանություններն ընկել Ավետիքի հետևից։ Այդքան հիմա՞ր են։ Ավաղ, ամեն ինչ շատ ավելի վատ է. նրանք հիմար չեն, նրանք շա՜տ խելացի են։ Իսկ Ավետիքի նշանակալի կերպարին ձեռք են զարկել, որպեսզի ուրիշները խելքները գլուխները հավաքեն, որպեսզի իշխանության մյուս ընդդիմախոսները չափավորեն իրենց եռանդը։
Դա անհրաժեշտ է, քանզի նախապատրաստվում է Հայաստանի շահերի հանձնման հերթական փաթեթը, որն արտահայտված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի նոր առաջարկներում։ Այդ մասին Բաքվում ասացին նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին, նշելով, որ Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է, եթե Երևանն ընդունի Բաքվի նոր պայմանները։ Այդ մասին Աստանայում խոսեց Էրդողանը, նշելով, թե Հայաստանը պետք է կատարի Բաքվի պայմանները և կոչ անելով թյուրքական աշխարհին աջակցել Ադրբեջանին։
Այդ մասին… Ոչ, Նիկոլ Փաշինյանն այդ մասին առայժմ չի խոսում, բայց երբ համարյա ամեն օր պատմում է, թե ինչքա՜ն բան է անում իր կառավարությունը քաղաքացիների համար, որքան փող ծախսում, որպեսզի ավելի գեղեցիկ և ուրախ դարձնի քաղաքացիների կյանքը, դա նշանակում է, որ նախապատրաստվում է ազգային շահերի զիջման հերթական փաթեթը՝ կոնֆետի գեղեցիկ թղթով փաթաթված, «Խաղաղ օրակարգ» անվանումով։ Նախքան փաթեթի հրապարակումը պետք է նախապատրաստել ոչ միայն մտրակը՝ Ավետիքի դեմ հետապնդումների տեսքով, այլև տարբեր քաղցրաբլիթներ։
Եվ այսպես, Բաքուն խաղաղության պայմանագրի գծով նոր առաջարկներ է ներկայացրել Երևանին։ Երևաննն առայժմ չի պատասխանել։ Կա՞ մեկը, որ կարծում է, թե Երևանը կմերժի։ Իհարկե՝ ոչ։ Երևանը կընդունի Բաքվի նոր պայմանները։ Պարզապես մինչև հիմա վերջնականապես չեն կողմնորոշվել, թե ինչպես ներկայացնել այդ որոշումն իբրև հայկական դիվանագիտության նվաճում։
Դե, իսկ եթե ամեն ինչ այն աստիճան վատ է, որ վերջին տարբերակը հնարավոր չի թվում, ապա ո՞ւմ վրա գցել պատասխանատվությունը. «նախկինների», ռուսների, ղարաբաղցիների, գեներալների, հայկական գեների…
Անձամբ ես վստահ եմ, որ «ռուսների», ամեն ինչ դեպի դա է տանում։ Հո իզուր չէ՞, որ վերջերս «Քաղաքացիական պայմանագրի» թիմից մի ոմն պաշտոնաթող գեներալ ամեն ինչ նրանց էր մեղսագրում. և՛ հոկտեմբերի 27-ը, և՛ 44-օրյա պատերազմը, և՛ էթնիկ զտումն Արցախում, և՛ ԱԱԾ-ի բացահայտած մի ինչ-որ «Աշնանային տերևաթափը»։
Որո՞նք են Բաքվի նոր պայմանները։ Հայտնի է. «անկլավները», «փախստականները», ճանապարհը դեպի Նախիջևան, դե և էլի որոշ «մանրուքներ». չհամարձակվել ծպտուն հանել Արցախի մասին, ոչ մի վտարանդի կառավարություն։
Վերջինը Նիկոլ Փաշինյանին կից հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արդեն հաստատել է, հայտարարելով, որ Հայաստանում ոչ մի վտարանդի կառավարություն չի լինելու։ Մոռացեք, և վե՛րջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?