Մարգարյան․ Ադրբեջանը զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ
Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում՝ այս համատեքստում հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։ Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված մի շարք միջանկյալ միջոցներին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից ընդգծվել է, որ Ադրբեջանը դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։
Նշվել է, որ ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորվումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը։
Այդ առնչությամբ նշվել է, որ Հայաստանը դիմել է Դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։ Իր ելույթում դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:12
Силовики задержали 14 сторонников движения «Священная борьба» по подозрению в участии в попытке захвата власти в стране. Об этом сообщает пресс-служба Следственного комитета.
-
2025-06-25 15:16
В настоящее время Элизабет Петросян, супругу председателя партии «Возрождающаяся Армения» Ваге Акопяна, которая является руководителем медиа-ресурса PARA TV, везут в следственный отдел Эребуни.
-
2025-06-25 15:13
Аудиозаписи с участием лидера движения "Священная борьба" Баграта Галстаняна не содержат признаков состава преступления, описанного Следственным комитетом по делу о захвате власти и теракте, считает бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию