Последние новости

Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Ադրբեջան-Իրան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի որոշ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Նոյեմբերի 8-ին` ժամը 09:18-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Կապան, Սիսիան քաղաքներում (3 բալ), Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում (2 բալ):

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ