«Դիլիջան ազգային պարկի» տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել
Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տարածքում 3 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են ժամը 07:00-ին։
«Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 25 փրկարարական ծառայող։ Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ահազանգ էր ստացել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Այդ օրը հրդեհը մեկուսացվել էր ժամը 17։51-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.