Հունաստանում ՀՀ դեսպան․ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ։ Այս մասին «Diplomatic Life of Greece» ամսագիրին տված հարցազրույցում ասել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Հարցազրույցից որոշ հատվածներ հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է»,–ասել է նա։
Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
«Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարներն ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն»,–ասել է Մկրտչյանը։
Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերի` միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:
«Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,–ասել է դեսպանը։
Նա նաև ընդգծել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը։
«Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը»,–ասել է նա։ Դեսպանը շեշտել է, որ եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կկրկնվի Նախիջևանի օրինակը` հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 12:41
Азербайджан продвигал идею проведения встречи с участием президента Ильхама Алиева, премьер-министра Израиля Нетаньяху и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, однако решение последнего не допустить пролета израильского самолета через воздушное пространство Турции в этом месяце привело не только к отмене саммита, но и к переносу визита Нетаньяху. Об этом пишет Globes.
-
2025-05-20 12:40
В Арагацотнской области 20 мая сложилась напряженная ситуация.
-
2025-05-20 12:36
Парламент Венгрии одобрил законопроект, который положит начало выхода страны из Международного уголовного суда (МУС). Об этом сообщает Reuters.
-
2025-05-20 12:33
Вот такие вот провокации начались в Ереване накануне визита Сергея Лаврова в Армению. Авторы - так называемый «Евроблок», который планирует 21 мая в 11:00 провести перед зданием МИД РА акцию против визита Лаврова (там в это время будет пресс-конференция министров иностранных дел РА и РФ).