Последние новости

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Ինչպե՞ս փլուզել պետությունը: Գործընթացը բաղկացած է 4 փուլից, որոնք վաղուց հայտնի են, շատերի կողմից լավ նկարագրված, քանզի ոչինչ նոր չէ այս արևի տակ: Բայց չի խանգարի հիշեցնել։ Հենց այսօր, երբ Խանքենդիում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈՒ զորահանդեսը։ Հենց Խանքենդիում, որովհետև Ստեփանակերտում այդպիսի շքերթն անհնար կլիներ ի բնե։

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ՝ ԵՐԲ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ՉԵՍ: Այդ ժամանակ պետք է հնարավոր ամենուր, հնարավոր ամեն կերպ, կանգ չառնելով ոչ մի բանի առջև ստել ու զրպարտել սեփական պետությանը՝ զուգահեռաբար հավաքելով քո նմաններից բաղկացած թիմ։ Եվ չվախենալ, հասկանալ, որ քո պետությունն ունի թշնամիներ, որոնք ամեն կերպ կխրախուսեն քեզ, կաջակցեն և կօգնեն զավթել իշխանությունը՝ խաղաղության, արդարության, հավասարության, եղբայրության համար պայքարի կարգախոսների ներքո, խոստանալով ժողովրդին բաժանել հարուստների թալանածը: Անպայման կօգնեն, եթե վստահ լինեն, որ իշխանությունը վերցնելու համար դու և քո թիմը պատրաստ եք ցանկացած ստորության։

Երբ քեզ օգնեն զավթել իշխանությունը, սկսվում է երկրորդ փուլը։ Պարտադիր պայման է՝ նենգափոխել սեփական պետության անցյալը, ուրանալ այն։ Ասել և անդադար խոսել այն մասին, թե անցյալում ոչ մի լավ բան չի եղել. միայն թալան, կոռուպցիա, տեռոր: Չեն եղել հաղթանակներ։ Չեն եղել հերոսներ։ Չի եղել զրոյից ստեղծված բանակ։ Չի եղել զրոյից ստեղծված անվտանգության համակարգ։ Չի եղել զրոյից ստեղծված պետական կառավարման համակարգ։ Չի եղել խոսքի ազատություն։ Չի եղել զրոյից ստեղծված դատական համակարգ, զրոյից ստեղծված ֆինանսական համակարգ, չի եղել արդյունաբերություն, այլ եղել են միայն քաղաքական բանտարկյալներ և համատարած աղքատություն։ Անցյալի խեղաթյուրումը պետք է դառնա քո թիմի հիմնական ուղեգիծը, դավանանքը: Ոչ ոք իրավունք չունի լինել թիմիդ անդամ, եթե սեփական պետության անցյալի պախարակման դավանանքի հետևորդ չէ։

Վերջ տալով անցյալին՝ պետք է ձեռնամուխ լինել ներկային։ Երրորդ փուլը երկրի անվտանգության համակարգի փլուզումն է, ասելով, թե այն երբեք չի էլ եղել։ Խզել հարաբերությունները դաշնակիցների հետ՝ դավաճանելով հներին և ձեռք չբերելով հուսալի նորերի: Ճնշել ցանկացած այլախոհություն, իշխանության դեմ ուղղված ցանկացած շարժում: Ամեն պատրվակով փակել քաղաքական ընդդիմախոսներին ճաղերի հետևում, հիշելով, որ եթե կա մարդը և կա անհրաժեշտություն, ապա հոդվածն անպայման կգտնվի։

Զրպարտել սպաներին, բանակում վերածնել ոչ կանոնադրական հարաբերությունները, այնտեղ ստեղծել աննորմալ պայմաններ, որոնք կհանգեցնեն կորուստների։ Ստեղծել բանակի նկատմամբ անվստահության մթնոլորտ, որպեսզի ծնողներն ամեն կերպ ձգտեն "զերծ պահել" իրենց որդիներին բանակային ծառայությունից։ Վերջնական արդյունքում՝ զրպարտել ու ոչնչացնել բանակը: Դե, և որպես վերջաբան, իջեցնելով նշաձողը բացարձակ զրոյի, հանդիսավոր կերպով դավաճանել նրանց, ում երեսպաշտորեն անվանում ես "քույրեր և եղբայրներ": Նախապես նշանակելով "մեղավորների", որոնց վրա բարդելու ես այդ դավաճանության մեղքը։

Բայց այդ ամենը բավարար չէ։ Կա նաև չորրորդ, եզրափակիչ փուլը։ Որպեսզի պետականությունը դադարի գոյություն ունենալ, պետք է շատ ավելին։ Պետք է ուրանալ ոչ միայն անցյալն ու ներկան։ Պետք է նաև դառնալ ապագայի գերեզմանափոր, բացառել վերածննդի ցակացած հնարավորություն։ Դրա համար պետք է վերաշարադրել պատմության դասագրքերը և թշնամիների հետ կնքել այնպիսի պայմանագրեր, որոնք կվերածեն քո երկիրը նրանց հնազանդ խամաճիկի։ Ընդ որում, սովորականի պես, ստել համաքաղաքացիներին, թե դու ամեն ինչ անում ես իրենց անվտանգության և բարեկեցության աճի համար։ Նրանք կհավատան, քանի որ այլ ընտրություն դու նրանց այլևս չես թողել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ