Последние новости

Տոնոյան․ Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Այս մասին Տոնոյանն ասել է 168.am-ի հետ զրույցում։

Նշենք, որ ՀՀ պաշտպանությա նախկին նախարարը գտնվում է անազատության մեջ ու կայքի հարցերին պատասխանել է իր փաստաբանական թիմի միջոցով։

«Խորհրդակցության բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»,– ասել է նա։

Տոնոյանը հիշեցրել է, որ այս պահին 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, նրանցից 5-ը կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Տոնոյանը նկատել է` բանտախցերում զինծառայողներին տեղավորում են զորատեսակներով։

«Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»,– ասել է նա։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահ է` իրական արդարադատություն իրականացվելու պարագայում իրեն առնչվող գործը կփլուզվի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ