Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնտեսական պոտենցիալը գնահատելիս անհրաժեշտ է դրսևորել որոշակի զգուշավորություն, հայտարարեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
Անդրադառնալով 2024թ․–ին Հայաստանի տնտեսության 5,6%–անոց աճի մասին ԿԲ–ի կանխատեսմանը՝ նա նշեց, որ դա այն իներցիոն աճն է, որը տնտեսությունը կարող է գեներացնել շոկերի բացակության պարագայում։
Ֆինանսների նախկին նախարարը որպես օրինակ նշեց, որ 2002–2008թթ․–ին, երբ տնտեսական պոտենցիալի գնահատականը կազմում էր 6-7%, ընդ որում այդ տարիներին ՀՆԱ–ի աճը գերազանցում էր 10%–ը, կյանքը ցույց տվեց, որ վերջին մի տարվա ընթացքում, սկսած 2009թ․–ից, Հայաստանում հաջողվել է գեներացնել միջինը 3-4% տնտեսական աճ։
«Իրականում այդ ցուցանիշներում էլ պետք է զգուշավորություն ցուցադրեք։ Պոտենցիալի գնահատման ժամանակ թվային շարքերի հիման վրա պետք է նայել նաև կառուցվածքը», – ասաց տնտեսագետը։
Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ եթե ՀՆԱ–ի կառուցվածքում գերակա է ոչ արտահանելի հատվածը, հիմնականում՝ կապիտալ շինարարությունը, այն կարող է կտրուկ կանգ առնել այնպես, ինչպես 2009թ․–ին եղավ։
Արամյանի խոսքով, Հայաստանի տնտեսական ներուժն ուժեղացնում են ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են Ռուսաստանից, սակայն պետք է հաշվի առնել դրա մասնաբաժինը ընդհանուր տնտեսության մեջ, և ՏՏ ոլորտը ներկա պայմաններում, արդյոք, կարող է ապահովել դիմադրողականություն, եթե շոկ տեղի ունենա։
Նրա խոսքով, եթե ապագայում փոխվեն խաղի կանոնները կամ դադարի աշխատուժի ներհոսքը, երկրում կարող են խնդիրներ առաջանալ։
2024թ․–ի պետբյուջեում տնտեսության աճի ցուցանիշն ամրագրված է 7%–ի մակարդակում, ԿԲ–ն ակնկալում է, որ ՀՆԱ–ն կաճի 5,6%–ով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».