ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Վերջին ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան գովեց Փաշինյանին «Հայկական խաչմերուկ» նախաձեռնության համար։ Ընդ որում նշելով, որ նախաձեռնության մշակումները կատարված են եռակողմ աշխատանքային խմբի կողմից, որը ղեկավարում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների տեղակալները։
ԴՐԱ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԶԱԽԱՐՈՎԱՆ ԳԱՆԳԱՏՎԵՑ, ՈՐ ԱՅԴ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ կարող է էականորեն նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մինչ օրս չեն կենսագործվել այն պատճառով, որ «ինչ-որ մեկի» քաղաքական կամքն անբավարար է։ Հասկանալի է, որ Մարիա Զախարովան նկատի ուներ հայկական կողմին, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանին։ Հասկանալի է նաև այն պատճառով, որ Զախարովայի խոսքերով՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների սահմանային վերահսկողությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավարության միջև պետք է իրագործեն Ռուսաստանի ԱԴԾ ստորաբաժանումները, քանի որ այդպես է ամրագրված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 9.11.2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետում։
Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանն ի պատասխան հայտարարեց, որ չկա այնպիսի միջազգային փաստաթուղթ, համաձայն որի Հայաստանն իր ինքնավար իրավունքների մի մասը պիտի հանձնի որևէ երրորդ երկրի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճիշտ նույնպիսի դիրքորոշում, ճիշտ նույն բառերով արդեն արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանրապետության Հանրային հեռուստաալիքին տված իր վերջին հարցազրույցում։
Այսպիսով, Եռակողմ հայտարարության մեջ գրի է առնված մեկ բան, իսկ Նիկոլ Փաշինյանն ու հայկական ԱԳՆ-ը՝ խոսնակի շուրթերով, ասում են այլ բան։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն այն, որ Եռակողմ հայտարարությունը Երևանը չի համարում միջազգային փաստաթուղթ, որից Երևանի համար բխում են ինչ-որ պարտավորություններ։ Կարելի է ասել՝ չգործող կամ չնչին փաստաթուղթ։
Մի կողմից՝ Արցախում էթնիկ զտումից հետո Երևանի տրամաբանությունը հասկանալ կարելի է, քանի որ Եռակողմ հայտարարությունը կոչված էր ապահովելու Արցախի և նրա բնակիչների անվտանգությունը։ Հիմա, Ացախի էթնիկ զտումից և Բաքվի կողմից հայտարարության մի շարք կետերի խախտումներից հետո, փաստաթուղթը փաստորեն իմաստազրկվել է։
Մյուս կողմից, Եռակողմ հայտարարությունն ունի միջազգային փաստաթղթի ուժ, որից ոչ մի տեղ չես փախչի։ Երևանն ինքն էլ հաճախ է վկայակոչել այն, երբ իրեն պետք է եղել։ Ավելին, Եռակողմ հայտարարության վկայակոչում կա միջազգային իրավունքի նաև այլ փաստաթղթերում, օրինակ, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մեջ, որի համաձայն Բաքուն պարտավոր էր ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել անարգել երկկողմ տարանցումն այդ միջանցքով։
Սա առաջին պահն է։ Երկրորդը կայանում է նրանում, որ Երևանը Եռակողմ հայտարարության մնացած բոլոր կետերից «լռվել» է միայն 9-րդի վրա…Եռակողմ հայտարարությամբ Երևանի մյուս բոլոր պարտավորությունները ոչ միայն կատարված են, այլև, կարելի է ասել՝ գերակատարված։ Զորքերը բավական խորը հետ են քաշվել այն դիրքերից, որ զբաղեցնում էին մինչ այն պահը, երբ ստորագրվեց Եռակողմ հայտարարությունը, և որտեղ պետք է մնային համաձայն այդ հայտարարության։ Բաքվին վերադարձրեցին ոչ միայն բոլոր ռազմագերիներին, այլև ադրբեջանական երկու ավազակներին, որոնք Քարվաճառի շրջանում սպանել էին դեռահաս տղայի՝ 2020 թվականի իրադարձություններից դեռ շատ առաջ։
Ի պատասխան Երևանի այդչափ «մեծահոգի» վերաբերմունքի, Բաքուն չի վերադարձնում ոչ միայն այն ռազմագերիներին, որոնք իր ճանկն են ընկել հայտարարության ստորագրումից հետո, այլև երկու հայ զինվորականներին, որոնց գերևարել են 2020 թվականի հոկտեմբերին… Ավելին, Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի մի շարք սահմանամերձ տարածքներ։ Դե, և ի վերջո փակել է Լաչինի միջանցքը և դե-ֆակտո իրագործել արցախահայերի տեղահանություն։
ՑՈՒՑԱՆՇԱԿԱՆ Է ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ միջանցքն ապաշրջափակելու, անարգել երթևեկությունն ապահովելու Երևանի պարբերական պահանջներին։ Մոսկվան՝ ի դեմս նույն Զախարովայի, ասում էր, որ խնդրի լուծմանը էականորեն կնպաստեր հայտարարության մյուս կետերի արագ իրագործումը, նկատի ունենալով հենց 9-րդ կետը։ Դե, իսկ Բաքուն բացահայտ ասում էր, որ ըստ իր տրամաբանության՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա նույնպիսի կարգավիճակ, ինչպիսին Լաչինի միջանցքինն է... Բայց այդ հարցում, ինչպես արդեն ասել ենք, Երևանը համառեց մինչև վերջ։ Արդյունքում ունենք կորսված Արցախ։
Խաղն արժե՞ր ջանքերին։ Նորմալ տրամաբանության տեսանկյանից, ակնհայտորեն՝ ոչ։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից դա արտաքին քաղաքականության կատարյալ ձախողում է, Փաշինյանի կառավարության ձախողում։ Մանավանդ որ Ռուսաստանի ԱԴԾ զորքերը կանգնած են և՛ հայ-թուրքական, և՛ հայ-իրանական սահմանին, և՛ «Զվարթնոց» օդանավակայանում։ Եվ Հայաստանի ինքնիշխանությունը դրանից ոչ մի կերպ չի տուժում։ Համենայն դեպս, նախքան Նիկոլ Փաշինյանը ընդունված էր համարել, որ այդ ստորաբաժանումները միայն նպաստում են Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Բայց սա՝ նորմալ տրամաբանության տեսանկյունից, հիմնված Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահերի վրա։ Իսկ եթե առաջնորդվենք Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու տրամաբանությամբ, ապա Երևանի վարքագիծը դառնում է առավել քան տրամաբաենված ու հասկանալի։ Այդ տեսանկյունից կարելի է խոսել նույնիսկ Փաշինյանի արտաքին քաղաքականության հաղթանակի մասին, որը հասցրեց այնպիսի իրավիճակի, որ Եռակողմ հայտարարության վերոհիշյալ 9-րդ կետը կարելի է անտեսել…
Բայց գլխավոր անհեթեթությունը նույնիսկ դա չէ։ Այլ այն, որ հիմա, արդեն այն բանից հետո, երբ Լաչինի միջանցքը կորցրել է իմաստը, քանի որ հայկական Արցախը դադարեց գոյություն ունենալ, չարաբաստիկ 9-րդ կետի դրույթները աստիճանաբար կիրագործվեն։ Քանզի նախքան Արցախում էթնիկ զտումը Երևանի համառությունն այդ կետի դրույթների իրագործման հարցում լիովին ձեռնտու էր Բաքվին, հարմար առիթ տալով նրան, որ չկատարի իր պարտավորությունները։
Իսկ այժմ, երբ հայկական Արցախը չկա, Բաքուն, ենթադրում ենք, ինչպեսև Մոսկվան, լիովին պատրաստ է ողջունել «Հայկական խաչմերուկը», որը ենթադրում է նաև տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավարության միջև։ Եվ Բաքվի համար, կարծում ենք, բոլորովին միևնույնն է, թե ով կիրականացնի այդ ճանապարհի սահմանային վերահսկողությունը. հայ սահմանապահները, թե Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողները։ Չի բացառվում, որ Բաքվին ավելի ձեռնտու լինի հայ սահմանապահը, քանի որ իր կամքը Փաշինյանին թելադրելը Բաքվի համար սովորական բան է։ Մոսկվայի հետ Ալիևը բարդություններ կունենա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 10:11
Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.
-
2025-07-10 09:23
Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.
-
2025-07-09 10:12
В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса.
-
2025-07-08 11:02
Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.