Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ․ ԿԱ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԻՆԿՎԻԶԻՑԻՈՆ ՄԻՋՈՑԻ
Գործադիր իշխանությունը (իրավապահ համակարգը) ձերբակալման առկա կարգավորումները շրջանցելու նպատակով պլանավորում է օրենքում նախատեսել ձերբակալման բազմաթիվ տեսակների մեջ ևս մեկը՝ «ապացույցների հիման վրա ձերբակալում», այս մասին հայտնել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:
Սրան զուգահեռ, ըստ Ղամբարյանի, օրենսդիրը հրաժարվել է արժեքավոր նորմից, ըստ որի, ձերբակալված անձին ազատ արձակելուց հետո, եթե նրան մեղադրանք չի ներկայացվում, ապա նա համարվում է արդարացված և պաշտպանվում է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքով։
«Եթե «ապացույցների հիման վրա ձերբակալում» նախագիծն ընդունվի, ապա քաղաքական իշխանությունը հնարավորություն կստանա մարդկանց վարքագիծը վերահսկելու նպատակով քրեական վարույթի հետ առնչվող ցանկացածին անխոչընդոտ ձերբակալել, մի քանի օր անց՝ ձերբակալվածին ազատ արձակել և մեղադրանք չներկայացնել՝ նրան անորոշ ժամկետով պահելով անորոշ կարգավիճակի մեջ․ նա այլևս չի համարվում արդարացված, ուստի ոչ ցանկալի վարքագծի դեպքում նրան ցածր շեմի կասկածանքով մեղադրանք կներկայացվի և «նեոմացոյական» համակարգը նրան կկալանավորվի։
Այս ամենին զուգահեռ, խուլիգանության հանցակազմն այնքան լայն է մեկնաբանվում, որ, օրինակ, դուռը ուժեղ ծեծելը, ամոթը կորցրած «Հրեշը», համարում է խուլիգանություն և դրա համար մարդ ձերբակալում (օրինակ՝ Դավիթ Սարգսյանի գործը)։
Այս փոփոխությունը ունի մեկ նպատակ՝ քրեական դատավարությունը պետական իշխանության ինքնասահմանափակման միջոցից կրկին վերածել հասարակությանը վերահսկելու ինկվիզիցիոն միջոցի։
Սա պետք է կանխել։ Նախ՝ հուսով եմ՝ ՀՀ ազգային ժողովում կլինեն իրավունքի սկզբունքներով մտածող իրավաբաններ, ովքեր այդ նախագիծը կդարձնեն համակողմանի քննարկման առարկա և չեն խաբվի իրավապահների՝ առաջին հայացքից ճշմարտանման, բայց հակաիրավական «փաստարկներով»։
Երկրորդ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտները, այդ թվում՝ փաստաբանները, կնախաձեռնեն ռազմավարական դատավարություններ՝ վիճարկելու օրենսդրի լռության սահմանադրականությունը՝ այնքանով, որ նա չի նախատեսել նորմ (ավելի ճիշտ՝ հրաժարվել է այն նորմից), ըստ որի՝ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված անձին մեղադրանք չներկայացնելու դեպքում նա իրավունքի ուժով ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ», - Facebook-ում գրել է Ղամբարյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.