«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ:
Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից:
«Մայր Հայաստան» խմբակցությանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երևանցիների ու մեր մայրաքաղաքի:
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման և նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: