ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Ատտիկայում
Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ուհատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:
Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.