Գառնիկ Դանիելյան․ Սպասվում է գազի գնի աննախադեպ աճ
Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա նաև նշել է. «Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով մեր քաղաքացիներին։
Նշեմ, որ ԵԱՏՄ ոչ մի պետությունում չկան նման խայտառակ գներ։ Ամենուրեք՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եռակի էժան է դիզվառելիքը։
Հարցը նախևառաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Սակայն, ի՞նչ ակնկալես այս հանձնաժողովից, երբ դեռ ամիսներ առաջ դիզվառելիքի թանկացման հարցի շուրջ խոսելիս ՄՊՀ նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։
Շատ հավանական է, որ հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։
Իմ տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաև գազի գնի աննախադեպ աճ։ 5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: